Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ֆետելը դեռ անելիք ունի

Ֆետելը դեռ անելիք ունի
05.11.2013 | 11:59

«Ֆորմուլա-1»-ի հերթական յոթերորդ փուլը դարձյալ հաղթական եղավ Սեբաստիան Ֆետելի համար: «Ռեդ Բուլի» մրցարշավորդը բոլորից արագն էր Աբու Դաբիում: Հետաքրքրական է, որ սա նրա հերթական անընդմեջ հաղթանակն էր: «Ֆորմուլա-1»-ի պատմության մեջ անընդմեջ հաղթանակների այսպիսի երկար շարք արձանագրվել է ընդամենը երկու անգամ. մեկը հեռավոր 1952-1953 թթ. մրցաշրջանում էր, երբ անկրկնելի էր Ալբերտո Ասկարին, մյուսը` 2004-ին, երբ լեգենդար Շումախերն անմնացորդ տնօրինություն էր անում մրցաշարում: Իհարկե, հարկ է ասել, որ իտալացին հաղթել է ինն անընդմեջ մրցավազքում: Այնպես որ, նրան կրկնելու համար Ֆետելը դեռ անելիք ունի:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ